Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում ահաբեկիչները խփել են ուկրաինական մի ուղղաթիռ, որում 14 ուժային Է եղել, բոլորը զոհվել են: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Ես հենց նոր տեղեկատվություն եմ ստացել Սլավյանսկից. ահաբեկիչները ռուսական զենքով խփել են մեր ուղղաթիռը, որը զինորականների Էր տեղափոխում շրջափոխման համար: Մեր 14 զինծառայողներ՝ գեներալ Կուլչիցկիի հետ միասին զոհվել են»,- ասել Է նա:
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը: