Ուկրաինայի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա Կիևի Անկախության հրապարակում: Այդ կարգադրությունը մայիսի 29-ին ստորագրել է նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
«Հաշվի առնելով 2013 թվականի նոյեմեբերից մինչև 2014 թվականի փետրվարը Կիևի Անկախության հրապարակում բողոքի խաղաղ ակցիաների մեծ նշանակությունն Ուկրաինայի եվրոպական ընտրության հաստատման համար, մեծարելով այդ ակցիաների զոհված մասնակիցներին՝ և Ուկրաինայի Սահմանադրության 112-րդ հոդվածին համապատասխան. Կիևի Անկախության հրապարակում անցկացնել տոնակատարություններ Ուկրաինայի նորընտիր նախագահի պաշտոնամուտի առթիվ»,- ասված Է փաստաթղթում, որը զետեղված Է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:
Տուրչինովը նաև հանձնարարել Է ստեղծել Մայդանում տոնակատարության կազմակերպման աշխատանքային խումբ, որի մեջ, մասնավորապես, կմտնեն Վիտալի Յարեման, Վիտալի Կլիչկոն, Եվգենի Նիշչուկը և Վլադիմիր Բոնդարենկոն:
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են, որ Պորոշենկոյի պաշտոնակալման արարողությունը նշանակված Է հունիսի 7-ին: