ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկացված է Ուկրաինայի սահմանից հազարավոր ռուսական զինծառայողներին հեռացնելու մասին՝ նշելով, որ այնտեղ դեռևս գտնվում են Ռուսաստանի ԶՈՒ-ի մեծ քանակությամբ ստորաբաժանումներ, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Associated Press-ին։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանը հետ է տարել հազարավոր զինծառայողների։ Սակայն մենք գիտենք նաև, որ դեռևս մի քանի հազարը շարունակում են մնալ այնտեղ»,- ասել է Հեյգելը։
Պենտագոնի ներկայացուցիչները հայտնում են, որ մոտ 2.000 ռուս զինծառայողներ գտնվում են երկու երկրների միջև սահմանին։ Նրանց տվյալներով, նախկինում այնտեղ գտնվել են 40.000 զինծառայողներ։