Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն անորոշ ժամանակով հետաձգել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի երկրորդ մասի ստորագրումը

Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ ղեկավարությանը խնդրել է Ասոցացման մասին համաձայնագրի երկրորդ մասի ստորագրումը հետաձգել անորոշ ժամանակով:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Կիևի իշխանական կառույցներում աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուն «դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին և ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյին՝ խնդրելով Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի երկրորդ մասի (տնտեսական բլոկ) ստորագրումը, որը պետք է կայանա հունիսի 27-ին, հետաձգել անորոշ ժամանակով՝ այս որոշումը մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակի կայունացման անհրաժեշտությամբ:

Պորոշենկոն մտավախություն ունի, որ Ռուսաստանը  համաձայնագրի ստորագրումից հետո պատժամիջոցներ կսահմանի ուկրաինական ապրանքների նկատմամբ, ինչը կբարդացնի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

 

Նախկինում Պորոշենկոն ելույթ էր ունենում անմիջապես երդմնակալության արարողությունից հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին:

 

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բաժնի ստորագրումը: Փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունն են դրել վարչապետ Արսենի Յացենյուկը և Հերման վան Ռոմպեյը, Ժոզե Մանուել Բառոզուն և ԵՄ 28 անդամ երկրի ղեկավարները: 

Նույն շարքից