Միջազգային 

ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել ՆԱՏՕ-ին գնել «Միստլարները»

ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ նամակով դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որում կոչ են արել գնել կամ վարձակալության վերցնել այն «Միստրալ» ուղղաթիռակիրները, որոնք Ֆրանսիան կառուցում Է Ռուսաստանի համար, տեղեկացնում Է   Reuters գործակալությունը:

 

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար երկու ֆրանսիական ուղղաթիռակիրների կառուցման՝ 1,2 միլիարդ եվրո արժողությամբ պարտավորագիրն ստորագրվել Է 2011 թվականի հունիսին: Ինչպես սպասվում Է, «Վլադիվոստոկ» առաջին նավը Ռուսաստանի նավատորմի սպառազինությում կստացվի 2014 թվականին, երկրորդը՝ «Սևաստոպոլը», 2015 թվականին:  

 

«Այդ գնումն ուժեղ ազդանշան կդառնա նախագահ Պուտինի համար առ այն, որ ՆԱՏՕ-ն չի հանդուրժի կամ որևիցե կերպ թողտվություն չի անի նրա անխոհեմ գործողություններին»,- մեջբերում Է գործակալությունը նամակի տեքստը: Ուղերձն ստորագրողների թվում նշվում են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին կից ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Մայքլ Թյոռները և Կոնգրեսի արտաքին քաղաքականության կոմիտեի ազդեցիկ անդամներից մեկը՝ դեմոկրատ Էլիոտ Էնջելը:    

 

Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են կատարել «Միստրալների» վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված պարտավորագրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից