IT 

Ռուսաստանյան կոնստրուկտորները Հայաստանին առաջարկում են արբանյակ կառուցել

analitik.am

Ռուսաստանյան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ն հայկական կողմին առաջարկել է հեռահաղորդակցման արբանյակի ստեղծման համալիր աշխատանքների նախագիծ: Այդ մասին հայտարարել է ընկերության փոխտնօրն Դենիս Նիկոլաևը:


«Մենք կարող ենք առաջարկել արբանյակի համալիր նախագիծ, հանդես գալ ոչ միայն որպես կատարող, այլեւ նախագծող»,- ասել է Նիկոլաևը:


Աջակցությունը կարող է ներառել նաև վերգետնյա ենթակառուցվածքները. Մասնագետների ուսուցումն ու տեխնիկական աջակցությունը: «Մենք բավական խորն ենք ուսումնասիրել արբանյակի ուղեծրային դիրքը, որը կարող է տնտեսապես շահավետ լինել, փակել Եվրոպայի, Ասիայի, ԱՊՀ-ի տարածքը: Նման արբանյակը կարող է արձակվել տարբեր տեսակի հրթիռակիրներով, տվյալ դեպքում «Պրոտոնով» կամ «Զենիթով»,- ասել է Նիկոլաևը:


Նշենք, որ Հայաստանի կառավարությունը որոնում է ներդրողների՝ սեփական Armsat հեռահաղորդակցման արբանյակի ստեղծման համար: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն արդեն հանդիպումներ է ունեցել Գերմանիայի և Կանադայի ներդրողների հետ:

Նույն շարքից