Միջազգային 

ԱՄՆ դեսպանությունը քննադատել է ադրբեջանական իշխանություններին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել ադրբեջանի իշխանություններին խստորեն քննադատող հայտարարությամբ` կապված Ժողովրդավարության ուսումնասիրման և ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավարների նկատմամբ դատարանի կայացրած ազատազրկման վճռի հետ:

 

«Այս ձերբակալությունները լուրջ հետընթաց են Ադրբեջանի ժողովրդավար զարգացման գործում: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը` մենք հավատում ենք, որ երկրի ապագա կայունության ու զարգացման համար ամենակարևոր քայլը կլինի բաց հասարակության համար հնարավորությունների ստեղծումը»,- ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

 

Նույն շարքից