Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան արդեն մի քանի օր է չի մասնակցում իր թիմի՝ «Դորադոսի» մարզումներին: Ակումբը հանդես է գալիս Մեքսիկայի առաջնության երկրորդ խմբում: Այս մասին հայտնում է TyC Sports-ը:
Մեքսիկական թիմը սկսել է պատրաստվել մրցաշրջանին,սակայն դա անում է առանց գլխավոր մարզչի, ով դեռ դեկտեմբերի 26-ին պետք է միանար թիմին: Արդեն երեք օր է Մարադոնայի մասին տեղեկություններ չկան:
Չի բացառվում, որ այդ կերպ արգենտինացին իր դժգոհությունն է հայտնում կապված նրա հետ, որ ակումբի ղեկավարությունը չի ուժեղացրել կազմը: