Միջազգային 

Հայաստանն այն երկրի լավ օրինակն Է, որը միաժամանակ զուգակցում Է ինտեգրացման թե՛ եվրոպական և թե՛ եվրասիական վեկտորը

Հայաստանն այն երկրի լավ օրինակն Է, որը միաժամանակ զուգակցում Է ինտեգրացման թե՛ եվրոպական և թե՛ եվրասիական վեկտորը: Հայտարարել Է ՌԴ-ի Պետդումայի Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

 

«Ղրղզստանը և Հայաստանն արդեն միանգամայն կոնկրետ կերպով հայտարարել են, որ մի քանի ամիս հետո կցանկանային միանալ Եվրասիական ծրագրին»,- ասել Է նա՝ մայիսի 30-ին ելույթ ունենալով «Ռուսաստանն այսօր» լատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:  

 

Միևնույն ժամանակ, Սլուցկու խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անդամակցման մասին խոսելն առայժմ վաղաժամ Է: «Եվրասիական միությանը Աբխազիայի և Հարավային Օսիայի ինտեգրացումն, առաջին հերթին, պետք Է լինի բուն բնակչության կամքը: Մենք պետք Է հասկանանք, որ Եվրասիական տնտեսական միությունը լուրջ տնտեսական միավորում Է, որին ինտեգրվելու համար անհրաժեշտ Է ունենալ բավականաչափ զարգացած տնտեսություն»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից