ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Վիեննայում ընթացող նիստի քննարկման են դրվել երեք կարևոր փաստաթղթերի նախագծեր` ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության հռչակագիրը, որ ներկայացվել է վեհաժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակությունը, Ուկրաինային աջակցության և Տրանսլատիկ հարաբերությունների մասին հռչակագրերը: Մինչ լիագումար նիստի առաջին մասի ավարտը վեհաժղովը հաստատել է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության մասին հռչակագիրը:
Հռչակագրում վեհաժողովը կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքի կառավարություններին և խորհրդարաններին վերահաստատել իրենց քաղաքական հանձնառությունը «բաց դռների» քաղաքականության և ՆԱՏՕ-ին անդամակցել ձգտող եվրաատլանտյան երկրների հեռանկարների նկատմամբ: Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը մեծ հաջողությունների է հասել և կարևոր գործոն է, քանի որ այն, «սպառնալիք չներկայացնելով որեւէ ազգի համար, խթանում է ողջ Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը և կայունությունը» քաղաքականության կայունացման և բարգավաճման համար:
Մյուս երկու հռչակագրերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և Հյուսիսատլանտյան խորհրդի նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենի ելույթից հետո: