Միջազգային 

Խորհրդակցություներ են ընթանում Սիրիայի անդամակցությունը Գերագույն ասամբլեային դադարեցնելու վերաբերյալ

ՄԱԿ-ում խորհրդակցություներ են ընթանում Սիրիայի անդամցությունը Գերագույն ասամբելայում սառեցնելու վերաբերյալ: Բացի այդ, քննարկումներն ընթանում են Սիրիայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ նոր բանաձև ընդունելու մասին: Դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ նոր բանաձևի նախագիծը պետք է ուսումնասիրվի Գերագույն ասամբլեայի կողմից: Լուրեր են շրջանառվում, որ որոշ երկրներ քայլեր են ձեռնարկվում սիրիական պատվիրակության մասնակցությունը նիստերին դադարեցնելու ուղղությամբ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Եվրամիությունը մինչև 2015թ.-ի հունիսը երկարաձգել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ժամկետը: Այս անգամ սիրիացի պաշտոնատար և հեղինակավոր անձնանց «սև ցուցակը», որում ընդգրկվել է 126 մարդ, նաև Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը և նրա ընտանիքի անդամները, չի ընդլայնվել:

 

Նույն շարքից