IT 

Google-ը Glass ակնոց-համակարգչի համար նվագարկիչ է թողարկել

analitik.am

Google ընկերությունը Glass ակնոց-համակարգիչների համար թողարկել է Play Music հավելվածը: Այս մասին Google+ սոցցանցի իր էջում հայտնել է ակնոցը ստեղծողներից մեկը՝ Սթիվեն Լաուն:

Ծրագիրը թույլ է տալիս սարքի միջոցով երաժշտություն լսել Play Music ծառայությունից:

Օգտատերը ղեկավարում է հավելվածը ձայնի միջոցով: Ցանկացած կատարման համար պետք է արտասանել կատարողի, ալբոմի ու թրեքի անունը: Երգի դադարեցումը, ձայնի բաձրությունը նույնպես կարգավորվում է ձայնի միջոցով: Երաժշտությունը կհնչի ֆոնային ռեժիմում, եթե օգտատերն աշխատի այլ ծրագրերի հետ:

Երաժշտությունն ավտոմատ դադարում է, եթե օգտատերը հանում է ակնոցը: 

Google-ը խորհուրդ է տալիս օգտատերերին ստերեոականջակալներ գնել: Google-ի ակնոցների երկրորդ տարբերակը, որը ներկայացվել է հոկտեմբերին, արդեն իսկ «զինված» է մոնոֆոն ականջակալներով:

Նույն շարքից