Սիրիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ «Իրաքի և Դամասկոսի իսլամական հանրապետություն» զինյալ խմբավորման շարքերում կռվող 3 ադրբեջանցի զինծառայող է սպանվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, զոհերի ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Տեղեկություն կա միայն, որ նրանցից մեկը Շեքիից է և նրան կոչել են Աբու Ջաֆար, մյուսը՝ Խաչմազից, և նրան կոչել են Աբդու Շաքիր, իսկ երրորդին անվանել են Օսման։
Տարածվել է նրանցից մեկի լուսանկարը։
Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանից բազմաթիվ զինյալներ են մեկնել այնտեղ, և բախումներին մասնակցում են տարբեր խմբավորումների շարքերում։ Այս ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ։