Սպորտ 

«Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի

analitik.am

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Սևան Ասլանյանի փոխարեն նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը: Գործարքը կայացել է Ամանորից առաջ:

Աբրահամյանը հանդիպել է ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի հետ: Նա ասել է, որ նոր ղեկավարությունն ապագայի մեծ պլաններ ունի․ ««Արցախին» վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքներն ավարտին հասցնելուց անմիջապես հետո»,- ասել է Աբրահամյանը՝ ավելացնելով, որ թիմի մնացած խաղերում ակնկալում է նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ:

Նույն շարքից