IT 

Համացանցին պետք է միացնել մոլորակի բնակչության կեսից ավելիին

analitik.am

Մոլորակի բնակչության կեսից ավելին չի հանդիսանում համացանցային օգտատեր, և նրանց՝ 4 մլրդ մարդու դեռ պետք է միացնել համացանցին: Այս մասին ասել է համացանցի «հայրերից» մեկը՝ Google-ի փոխնախագահ Վինտոն Սերֆը, Մոսկվայում կայացած բաց դասախոսության ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Նա նշել է, որ ներկայում աշխարհում հաշվվում է համացանցի մոտ 3 մլրդ օգտատեր:

Սերֆի խոսքով՝ չնայած համացանցը ստեղծվել է վաղուց, այն շարունակում է զարգանալ: Նա նշել է, որ մինչ 2018 թվականը համացանցի 80 տոկոսը կաշխատի նոր՝ IPv6 պրոտոկոլով, այլ ոչ թե IPv4-ով: Կզարգանա կենցաղային ու այլ սարքերով և առարկաներով համացանցի կառավարման հնարավորությունը: 

«Ցուցիչներն ու սենսորները կհետևեն մեզ շրջապատող ամեն ինչի: Դա կարող է տեղի ունենալ 10 կամ 20 տարի անց, սակայն մենք կարող ենք դա հստակ կանխատեսել»,- ընդգծել է Սերֆը:

Նույն շարքից