IT 

Royal Dutch Shell-ը կառուցել է գազի արդյունահանման աշխարհում ամենամեծ լողացող օբյեկտը

analitik.am

Royal Dutch Shell էներգետիկ ընկերությունը հայտնել է աշխարհում ամենամեծ լողացող օբյեկտի շինարարության ավարտի մասին, որը նախատեսված է բնական գազի արդյունահանման ու փոխադրման համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

488 մետրանոց կոնստրուկցիան, որը ստացել է «Պրելյուդիա» (Նախերգանք) անվանումը, դուրս է եկել հարավկորեական կառամատույց, որտեղ էլ ստեղծվել է, և ուղևորվում է իր վերջնական նշանակետ՝ Ավստրալիայի արևմտյան ափ:

Օբյեկտը կլողա գազի հանքավայրերի վրայով, բնական գազ կհավաքի՝ օրական մոտ 110 հազար բարել, կսառեցնի այն մինչ հեղուկ վիճակի: Այդ վիճակով գազը կփոխադրվի Ասիա:

Նախագծի մասին հայտարարվել էր 4 տարի առաջ: Շինարարությունը սկսվել էր անցած տարի: Սպասվում է, որ գազի արդյունահանումը «Պրելյուդիայի» օգնությամբ կսկսվի 2017 թվականին:

 
 
 

Նույն շարքից