Սպորտ 

Ռոնալդուն հոգեկան շեղումներ ունի. ֆուտբոլիստի նախկին ընկերուհի

analitik.am

Կրիշտիանո Ռոնալդուի նախկին ընկերուհին՝ անգլիացի մոդել Ժասմին Լեննարդը, հայտարարել է, որ վերջինս հոգեկան շեղումներ ունի: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:

33-ամյա մոդելը նշել է, որ Ռոնալդուն բազմիցս սպառնացել է իրեն ու ինքը դա ապացուցող ձայնագրություններ ունի: Լեննարդը նաև իր աջակցությունն է հայտնել ամերիկացի Քեթրին Մայորգային, ով պորտուգալացուն մեղադրում է բռնաբարության մեջ:

Մոդելը հայտնել է, որ պատրաստ է վերոնշյալ ձայնագրությունները ներկայացնել համապատասխան մարմիններին:

 

Նույն շարքից