Էլկտրահաղորդակցությունների Տոկիոյի համալսարանի հետազոտողները ջրից «թաչ սքրին» են ստեղծել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Aquatop անվանումը ստացած դիսփլեյի տեխնոլոգիան հիմնվում է այն բանի վրա, որ լուսային պատկերները երևակվում են ջրով լի ավազանում: Դիսփլեյից օգտվելու համար պետք է ձեռքերն իջեցնել ջրի մեջ:
Բոլոր շարժումները ֆիքսվում են Microsoft Kinect հատուկ տեսախցիկի միջոցով, որը վիդեոազդանշանը փոխակերպում է լուսային ցուցիչների համար հրամանի:
Ավազանի ընդերքում տեղակայված են ձայնի բարձրացուցիչներ, որոնք «թաչ սքրինի» մակերևույթին շատրվաններ են ստեղծում:
Մշակողները նշել են, որ գյուտն իր հատուկ էֆեկտներով ամենից շատ դուր կգա վիդեոխաղերի սիրահարներին:
www.1in.am