IT 

ԵԽ-ն կիբեռհանցագործության դեմ պայքարելու համար միավորվել է Microsoft-ի հետ

analitik.am

Ամերիկյան խոշոր Microsoft ընկերությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համակարգչային հանցագործությունների դեմ համատեղ պայքարի մասին համաձայնագիր է ստորագրել, հայտնում է ITAR-TASS-ը:

ԵԽ-ն Microsoft-ի հետ կգործի Cybercrime@Octopus նոր նախագծի շրջանակներում, որը կթողարկվի 2014-ի հունվարին:

Նախագծի առաջադրանքը համակարգչային հանցավորության դեմ պայքարի գործում փորձի փոխանակման ամենամյա միջազգային կոնֆերանսների անցկացումն է, ինչպես նաև ԵԽ-ին կից գործող Կիբեռհանցագործության մասին կոնվենցիայի կոմիտեին նյութական աջակցություն ցուցաբերելը:

Վերը նշված կոնվենցիան ստորագրվել է Բուդապեշտում՝ 2001-ին, և այդ ժամանակից դրան միացել է 41 երկիր, որոնցից 36-ը ԵԽ-ի կազմում են:

Cybercrime@Octopus-ի իրականացումը, որի վրա կծախսվի 1,8 մլն եվրո, ծրագրում են ավարտել 2016-ի վերջին:

Նույն շարքից