IT 

Հայաստանում կսկսեն պլանշետներ և հեռախոսներ արտադրել

analitik.am

Առաջիկա ամիսներին Հայաստանում պլանշետների և հեռախոսների զանգվածային արտադրություն կսկսվի: Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


«Ես մասնակցել եմ Արդյունաբերության քաղաքականության խորհրդի նիստին, և մենք այդ բարի լուրը ստացանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Եթե չեմ սխալվում, դրանք կոչվում են «Armobile»:


Դա էական նշանակություն կունենա արտասահմանյան  արտադրանքի գների տեսանկյունից», - նշել է Մինասյանը: Պատգամավորն ընդգծել է, որ հայկական արտադրության այդ ապրանքների գները կկազմեն միջազգային գների 55 – 60%-ը: «Աստված տա, որպեսզի մեր տնտեսական քաղաքականության մեջ նման լուրերը շատ լինեն», - հույս է հայտնել Արծվիկ Մինասյանը:

Նույն շարքից