IT 

Facebook-ը թաքնվում է իռլանդական հարկերից օֆշորում

analitik.am

Double Irish սխեմայի շնորհիվ Facebook-ի դուբլինյան մասնաճյուղը ֆինանսական տարին ավարտել է վնասներ կրելով ու Իռլանդիայի գանձատանը վճարել է 1,9 մլն եվրո հարկ, մինչդեռ տարեկան եկամուտը կազմել է 1,79 մլրդ եվրո:


Իռլանդիայում գրանցված է և այդ երկրի հարկային ռեզիդենտ է համարվում է Facebook Ireland Limited բաժնետիրական ընկերությունը: Այստեղ է գրանցված նաև ընկերության գլխամասային գրասենյակը՝ Facebook Holding Limited-ը:


Հարկային վճարներն էապես նվազեցնելու նպատակով՝ Facebook Ireland Limited-ը փաստաթղթեր է ձևակերպել՝ խոշոր գումար վճարելու իր գլխամասային գրասենյակին՝ Facebook Holding Limited-ին: Double Irish սխեմայի արդյունքում դուբլինյան մասնաճյուղը ֆինանսական տարին վնասով է ավարտել:


Նշենք, որ 2013-ի սկզբին Facebook-ն արդեն խախտել էր ԱՄՆ հարկային օրենսդրությունը, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Նույն շարքից