IT 

Facebook-ը նվազագույնի է հասցրել հարկերի վճարումը

analitik.am

Facebook-ը օգտագործում է բարդ սխեմա՝ հարկերը կրճատելու համար, որի շնորհիվ նրա իռլանդական «դուստրը» 2012-ին 2 մլն եվրոյից քիչ հարկ է վճարել՝ 1.79 մլրդ եվրո եկամտի դեպքում: Այս մասին գրում է Vedomosti.ru կայքը:

Ամերիկացիների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող IT ընկերություններում սխեման կոչվում է «կրկնակի իռլանդական»: Իռլանդիայում գրանցվում են միանգամից 2 ընկերություններ: Առաջինը հարկեր է վճարում Իռլանդիայում, սակայն դրա՝ հարկեր վճարելու բազան մեծ չէ, քանի որ ամբողջ շահույթը այն վճարում է որպես ռոյալիթի՝ երկրորդ ընկերության մտավոր սեփականությունն օգտագործելու համար: Վերջինս նույնպես իռլանդական է, սակայն հարկեր է վճարում, օրինակ, Բերմուդյան կղզիներում: 

Նույն շարքից