Սպորտ 

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ

analitik.am

մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները  Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեց մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրեց՝ ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում: Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որը կիսվեց իր փորձով և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա եղան Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը: Հունվարի 17-ին սպասվում է հերթական բովանդակալից օրը, որի մանրամասները կներկայացնենք վաղը:

Նույն շարքից