IT 

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները պահանջել են ԱՄՆ-ից սահմանափակել համացանցային լրտեսումը

analitik.am

Ամերիկյան խոշոր համացանցային ընկերությունները բաց նամակով դիմել են ԱՄՆ իշխանություններին՝ կոչ անելով նրանց բարեփոխել հատուկծառայությունների գործունեությունն ու դադարեցնել իրենց օգտատերերի անձնական տվյալների մասշտաբային հավաքումը: Բաց նամակի տեքստն այսօր հրապարակվել է reformgovernmentsurveillance.com կայքում:

Նախագահ Բարաք Օբամային և Կոնգերսի անդամներին հղված ուղերձի ներքո ստորագրել են Apple-ի, Facebook-ի, Twitter-ի, Google-ի, Yahoo-ի, Microsoft-ի, LinkedIn-ի ու AOL-ի ներկայացուցիչները: 

Ինչպես ասվում է փաստաթղթի տեքստում, ընկերությունները կարծում են, որ համացանցից օգտվողների նկատմամբ հետախուզական գերատեսչությունների լրտեսումը պետք է սահմանափակվի օրենքով, իսկ հատուկծառայությունները պետք է անցնեն անկախ վերահսկիչ մարմինների վերահսկողության տակ:

Խոստովանելով պետանվտանգության ապահովման կարևորությունը, նրանք կարծում են, որ այդ ոլորտում առկա սպառնալիքները չեն արդարացնում ամերիկյան հատուկծառայությունների կողմից իրականացվող համացանցային լրտեսման մասշտաբները:

Նույն շարքից