IT 

Facebook-ը փորձարկում է «կարեկցում եմ» կոճակը

analitik.am

Facebook սոցկայքում կարող է հայտնվել նոր կոճակ, որը թույլ կտա կարեկցանք արտահայտել այն դեպքերում, երբ like-ը տեղին չէ: Symphatize (Կարեկցում եմ) կոճակի գաղափարը ընկերության ինժեներ Դեն Մուրյելոյինն է: Այս մասին գրում է Huffington Post-ը:

Մտահղացման իմաստն այն է, որ օգտատիրոջը հնարավորություն կտրվի իր ստատուսն «ուղեկցել» հույզով` այն ընտրելով անհրաժեշտ ցուցակից: Եթե նշվի բացասական հույզ, օրինակ` ընկճախտ, ապա, այսպես ասած, like-ելու փոխարեն հնարավոր կլինի նշել «կարեկցում եմ»:

Մուրյելոյի խոսքերով, սակայն, դժվար թե այդ կոճակը մոտ ապագայում հայտնվի կայքում:

Նույն շարքից