IT 

Ճապոնիայում ստեղծել են աչքերը հանգստացնող «թարթող ակնոց»

analitik.am

Masunaga Optical ճապոնական ընկերության մասնագետները մշակել են ակնոց, որոնք կարող են «թարթել» և այսպիսով օգնել թուլացնել աչքերը: Մշակողները պնդում են, որ նորույթը մեծ օգուտ կբերի նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Ակնոցն ունի փոքր մարտկոց, որն առաջացնում է թույլ էլեկտրական հոսանք. վերջինս անցնում է ապակիների միջով: Դրանցում մասնագետները տեղադրել են հեղուկ բյուրեղներ, որոնք պահպանում են թափանցելիություն հոսանքի ազդեցության տակ:

Տասը վայրկյանը մեկ էլեկտրականության մատակարարումը դադարում է, ինչի հետևանքով ակնոցի ապակիները փոքր-ինչ մթագնում են շատ կարճ ժամանակով՝ 0.1-0.2 վայրկյան: Ինչպես աչքերի թարթման դեպքում, դա գրեթե աննկատ է մնում ակնոցի սեփականատիրոջ համար, միևնույն ժամանակ նրա տեսողությունը ստանում է անհրաժեշտ հանգիստը:

Ակնոցի մշակման պատճառը բազմամյա հետազոտության արդյունքներն են, որոնց համաձայն՝ համակարգչի առաջ երկար աշխատելը հանգեցնում է այն բանին, որ մարդ աչքերը սկսում է ավելի հազվադեպ թարթել, քան սովորաբար: Դա իր հերթին չորացնում է աչքերը և առաջացնում հոգնածություն:

Նույն շարքից