IT 

Google-ի Nexus TV-ն շուկայում կհայտնվի մի քանի ամսից

analitik.am

Google-ը որոշել է անվանափոխել իր հեռուստասարքը՝ կոչելով այն Nexus TV, և թողարկել արդեն մի քանի ամսից: Սարքը չի աշխատի հեռարձակող ցանցերի հետ, սակայն կարող է տեսանյութեր ցուցադրել YouTube, Hulu կամ Netflix ծառայություններից: Սարքը կաշխատի Android օպերացիոն համակարգով: Այն հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի միջոցով: Այս մասին հայտնում է CNet-ը:

Սարքի կառավարման համար կկիրառվի նաև հատուկ վահանակ: Նոր հեռուստասարքի փորձնական նմուշները մշակողները ներկայացրել էին աշնանը, իսկ շուկայում այն կհայտնվի արդեն 2014-ի սկզբին: Հիշեցնենք, որ Google-ից բացի, այդ ոլորտում իրենց մշակումներն են ծրագրում ներկայացնել Apple-ը, Amazon-ը և այլ ընկերություններ:

Հեռուստասարքի անվան փոփոխությունն ըստ ամենայնի կապված է Nexus բրենդի ներքո թողարկված սմարթֆոնների ու պլանշետների հաջողության հետ: Համաձայն շշուկների՝ ավելի վաղ ընկերությունը մտադիր էր սարքն անվանել Android TV:

Նույն շարքից