IT 

Start մենյուն կվերադառնա Windows

analitik.am

Microsoft ընկերությունը կարող է Windows 8.2 (Threshold) օպերացիոն համակարգ վերադարձնել Start մենյուն: Նոր օպերացիոն համակարգը կթողարկվի 2015-ի գարնանը: 

Հիշեցնենք, որ Start կոճակով ինտերֆեյսն արդեն վերադարձվել է Windows 8.1 տարբերակ, որը թողարկվել է հոկտեմբերին: Մեկնարկային կոճակը փոխարինում է մենյուին և տանում համապատասխան պանելներով համանուն էկրան: Այս մասին հայտնում է ZDNet-ը:

Windows 8.2-ում այլ փոփոխություն կարող է լինել աշխատանքային սեղանի առանձին պատուհանով Metro հավելվածների գործարկման հնարավորությունը: 

Նախատեսվում են մի շարք թարմացումներ, որոնք համակարգչային օպերացիոն համակարգերը, սմարթֆոնների համար նախատեսված Windows Phone-նն ու Xbox One խաղային հարթակը կդարձնեն ավելի մոտ:

Նույն շարքից