IT 

Google Street View-ի համայնապատկերներ կարող է ստեղծել յուրաքանչյուրը

analitik.am

Google ընկերությունը թույլատրել է իր օգտատերերին ստեղծել իրենց սեփական համայնապատկերային լուսանկարները, ինչպես Street View ռեժիմում, և ներբեռնել դրանք Google Maps: 360 աստիճանի համայնապատկերի (ցիկլորամա) ստեղծման համար անհրաժեշտ է թվային տեսախցիկ կամ Android4.2 տարբերակից ոչ ցածր ՕՀ-ով սարք: Տեսախցիկի հավելվածի ակտիվացմանը զուգահեռ պետք է միացնել «Համայնապատկեր» ռեժիմը: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով Google-ի պաշտոնական բլոգին:

Նկարահանման ավարտին ստացված արդյունքով կարելի է Google Maps-ի միջոցով կիսվել այլ օգտատերերի հետ: Դրա համար պետք է բացել «Պատկերասրահ» հավելվածը, սեղմել «ուղարկել» կոճակն ու ընտրել Google Maps-ը:

Google-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերը կարող են ամբողջական վիրտուալ ուղևորություններ ստեղծել՝ ներկայացնելով հետաքրքիր վայրերը օրվա տարբեր ժամերին ու տարբեր եղանակային պայմաններին, ինչն անել չի կարող Street View-ն:



www.1in.am

Նույն շարքից