Սպորտ 

«Մոնակոն» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Թիերի Անրիին

«Մոնակոն» ժամանակավորապես հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Թիերի Անրիին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ակումբում դեռ վերջնական որոշում չեն կայացրել ֆրանսիացու մասով, սակայն հայտնի է, որ մյուս հանդիպմանը ֆուտբոլիստներին պատրաստելու է Ֆրանկ Պասսին:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնին հեռացնելու պատճառը վատ արդյունքներն են: Անրին ֆրանսիական ակումբը գլխավորում է 104 օր: Այդ ընթացքում «Մոնակոն» անց է կացրել 20 հանդիպում, որոնցից հաղթել է միայն 4-ում: Ազգային առաջնության մրցաշարային աղյուսակում ակումբը նախավերջին 19-րդ տեղում է:

«Մոնակոյի» հետ Անրիի պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին:

Նույն շարքից