IT 

Nokia-ն Android սմարթֆոն է մշակել. ԶԼՄ-ներ

analitik.am

Nokia-ն Android սմարթֆոն է մշակել՝ հայտնում է The Verge պարբերականը: Սարքը կրում է Normandy ծածկանունը և կոչված է դառնալու նոր տարր՝ բյուջետային սմարթֆոնների ոլորտը նվաճելու Nokia-ի ծրագրերում:

Նոր սարքն աշխատում է Android-ի խիստ մոդիֆիկացված տարբերակով, ինչպես, օրինակ, Amazon-ի Kindle Fire պլանշետը, որը չի համագործակցում Google Play առցանց խանութի հետ, սակայն համատեղելի է առավել հայտնի Android հավելվածների հետ, ինչպիսին, օրինակ, Skype-ն է:

Սմարթֆոնի լուսանկարները դեռևս նոյեմբերին հայտնվել էին Twitter-ի @evleaks օգտահաշվում: Դրանք արտաքնապես հիշեցնում են Windows Phone ՕՀ-ով աշխատող Lumia բյուջետային սմարթֆոնները: Windows Phone սարքերից այն տարբերվում է տեսախցիկի գործարկման մեխանիկական կոճակի առկայությամբ, ինչպես նաև անջատված էկրանի վրա սենսորային կոճակների համակարգի տեսանելիությամբ:

Նույն շարքից