Ինչպես խոստացել էի ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր` 2018 թվականի համար: Կարծում եմ, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է` մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին կառավարության նիստից հետո Անանյանը հրաժարվեց պատասխանել, թե ինքն իրեն որքան գումարով է պարգևատրել՝ նշելով, որ ներկայացնելու է հայտարարագիր, որտեղ ամեն ինչ արտացոլված կլինի:
