Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչսթեր Յունայթեդը» 1:3 հաշվով պարտության մատնեց «Արսենալին»՝ զինագործներին դուրս թողնելով հետագա պայքարից: Տանտերերի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Պյեր Էմերիկ Օբամեյանգը, իսկ հյուրերի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Ալեքսիս Սանչեսը, Ջեսի Լինգարդը, և Անտոնի Մարսիալը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց իր նախկին թիմի դեմ խաղին: