IT 

Facebook-ն ամփոփել է անցնող տարվա արդյունքները

analitik.am

Facebook սոցցանցն ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Վիճակագրությունը ներկայացված է մի քանի ուղղություններով՝ սոցցանցի օգտատերերի կյանքում գլխավոր իրադարձութունները, վայրերը, որտեղից իրականացվել են ամենամեծ թվով «check-in»-ները, ինչպես նաև տարվա առավել շատ քննարկված թեմաները: Այս մասին հայտնում է RBK-ն:

Facebook-ի օգտատերերի համար տարվա գլխավոր թեման է դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընտրությունը: Տասնյակում են նաև Ֆիլիպիններին հարվածած «Հայան» թայֆունը, Harlem Shake համացանցային մեմի ի հայտ գալը և բրիտանացի արքայազն Ջորջի լույս աշխարհ գալը:

2013-ին ֆեյսբուքցիների կյանքում գլխավոր իրադարձություններն են դարձել նրանց անձնական կյանքին վերաբերող փոփոխությունները՝ հարսանիքի կամ հարաբերությունների մեկնարկի մասին հաղորդագրությունները: Նրանք ակտիվորեն հայտնել են ուղևորությունների ու տեղափոխությունների մասին:

Վայրերի թվում, որտեղից օգտատերերը թողել են այցելության մասին ամենից շատ նշումները, եղել են Մոսկվայի Գորկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակը, Տոկիոյի, Հոնկոնգի և Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքի «Դիսնեյլենդերը», Հնդկաստանի Հարմանդիր-Սահիբ տաճարը, Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը և այլն: Հիշեցնենք, որ«check-in»-ների վիճակագրությունը ընկերությունը հրապարկել է առաջին անգամ: 

Նույն շարքից