Տնտեսություն 

Index of Economic Freedom-ը փաստում է նախորդ տարիներին Հայաստանում եղած առաջընթացը.Արմեն Աշոտյան

«Տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը` Heritage Foundation

Heritage Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը` Index of Economic Freedom, որի համաձայն Հայաստանը 180 երկրների շարքում զբացեղնում է 47-րդ տեղը և դասվում չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքին, առաջ անցնելով ԵՄ անդամ 8 երկրներից:

Կարևոր է ընդգծել, որ այս տարվա զեկույցի հիմքում ընկած են 2017 թվականի երկրորդ կեսի և 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալները:

Զեկույցի հեղինակները նշում են, որ նախորդ կառավարությունը ջանքեր էր գործադրում բարելավելու բիզնես միջավայրը հարկային բարեփոխումների միջոցով, նվազեցնելու կոռուպցիան մաքսային և հարկային վարչարարության մեջ և բարձրացնելու պետական գնումների թափանցիկությունը, սակայն Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան և մենաշնորհները տնտեսությունը խոցելի են դարձնում հումքի համաշխարհային շուկաների վատթարացումների նկատմամբ:

Այնուամենայնիվ, համեստ դիվերսիֆիկացիան բերել էր զգալի տնտեսական աշխուժացմանը և տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը սահմանափակ էր»:

Արմեն Աշոտյան

Նույն շարքից