IT 

ՄՏԿ-ի սառեցման համակարգում վթար է տեղի ունեցել

analitik.am

ՄՏԿ-ի սառեցման համակարգում խափանում է գրանցվել։


«ՄՏԿ-ում ավելի վաղ դադարել էր սառեցման երկու համակարգերից մեկի աշխատանքը», - ասվում է NASA-ի հայտարարության մեջ:

Ըստ NASA-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Բայերլիի` խափանվել է կայանի սառեցման համակարգում տեղադրված պոմպերից մեկը: 

 «Անձնակազմի անդամների համար վտանգ չի եղել: Նրանք փորձել են վերականգնել սառեցման համակարգի աշխատանքը: Առաջիկայում նրանց ոչինչ չի սպառնում», - նշել է Բայերլին:


Խափանման վերացումը կարող է տեւել մեկ կամ երկու շաբաթ, ինչպես նաեւ կարող է պահանջվել տիեզերագնացների դուրս գալը բաց տիեզերք: 

Ըստ լրատվամիջոցների` կայանում սառեցման համակարգից կարող է նաեւ ամոնիակի արտահոսք տեղի ունենալ, հայտնում է lenta.ru-ն:

Նույն շարքից