Տնտեսություն 

Ֆիննախը՝ նախարարությունում աստղաբաշխական պարգևավճարների մասին

Հարգելիներս

Հարկ եմ համարում ներկայացնել անձնական բնույթի պարզաբանում https://168.am/2019/01/26/1072958.html հրապարակման վերաբերյալ.

Հրապարակման մեջ նշված տեղեկությունները ճիշտ չեն:

2018 թվականի դեկտեմբերին ստացածս գումարները ներառում են՝
- 2018 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձը, ներառյալ բյուջեի մասին օրենքով նախատեսված խրախուսուսման ֆոնդից վճարները, որոնք հանդիսանում են աշխատավարձին հավասարեցված վճարներ,
- հավելյալ պարգևատրում՝ տարեվերջյան՝ միջին ամսական փաստացի աշխատավարձի չափով,
- 2018 թվականի արձակուրդային վճարը՝ ամսական փաստացի միջին աշխատավարձի չափով, որը ստացել եմ դեկտեմբերին:
- հարկերը:

Մանրամասն տվյալները կհրապարակեմ իմ հայտարարագրում՝ օրենքով սահմանված կարգով:

Իմ բարեկամ Էդգար Մկրտչյանի մասով՝
- ես նախարարություն չեմ աշխատել և անձամբ որևէ ջանք չեմ գործադրել, երբ վերջինիս առաջարկվել է զբաղեցնել բաժնի պետի պաշտոն:
- ստորև Էդգարի ինքնակենսագրությունը (կներեք՝ անգլերեն է): Եթե համանման կրթությամբ, որակավորմամբ և աշխատանքային փորձով թեկնածուներ լինեն որոնք կցանկանան պետական ծառայության անցնել, պատրաստ եմ իմ լիազորության շրջանակում աջակցել:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան

Նույն շարքից