IT 

iPhone 6-ը կունենա կոր էկրան

analitik.am

Ամերիկյան Apple ընկերության հաջորդ սերնդի iPhone 6 սմարթֆոնը կարող է կոր էկրան ունենալ, քանի որ տեխնոլոգիական բրենդը համապատասխան արտոնագիր է ձեռք բերել, տեղեկացնում է Daily Mail-ը։

 

Այս արտոնագրի մասին առաջինն իմացել է Apple Insider-ը, որի տվյալներով՝ Apple-ի կոր էկրանի ստեղծման տեխնոլոգիան խիստ կտարբերվի ոլորտի մյուս ներկայացուցիչների տեխնոլոգիայից։ Ավելի վաղ կոր էկրանով իրենց արտադրանքներն են ներկայացրել Samsung և LG ընկերությունները։

 

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ ներկայում Apple-ն աշխատում է միանգամից 2 նոր սարքերի ստեղծման ուղղությամբ, որոնք կունենան ավելի մեծ ու կոր էկրաններ։

Նույն շարքից