Սպորտ 

Ստեղծվելու է ֆուտբոլի կանանց մեծահասակների հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում, մասնավորապես այս տարի Հայաստանի ողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3x3 ֆեստիվալներ ամիսը մեկ անգամ Հայաստանի բոլոր մարզերում։ Մեկնարկե կտրվի փետրվարի 16-ին Երևանում:

Հայաստանի կանանց Ա և Բ խմբերվում մասնակիցների թիվը կավելանա 2019 սեպտեմպերից։ Այժմ երկու խմբերում խաղում են 6-ական թիմ։ Առաջին խմբում կլինեն առնվազն 8, իսկ երկրորդ խմբում՝ 10 թիմեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում կանաց ֆուտբոլի զարգացմանը, արդեն նոյեմբեր ամսին նախատեսվում է տալ կանանց ֆուտզալի Հայաստանի առաջնության մեկնարկը, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրո 2020–ի որակավորման փուլին:

Ի դեպ՝ ստեղծվելու է նաև կանանց մեծահասակների հավաքական ու այս գործում ներգրավվելու են նաև Սփյուռքում գործող տարբեր ֆուտբոլային ակումբների ազգությամբ հայ խաղացողներ:

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյան

Նույն շարքից