Ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է , որպեսզի ՀՀ տարածքով նույնպես տրանզիտային գազատար անցնի՝ այդ թվում նաև Ռուսաստանից: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Նման պատասխան Փաշինյանը տվել է այն հարցին, թե Հայաստանն արդյոք պլանավորում է միանալ այն երկրներին, որոնք կողմ են Ռուսաստանից էներգոկախվածությունը թուլացնելուն և Հյուսիսային Հոսք 2-ի նման նախագծերը դիտարկում են որպես սպառնալիք սեփական անվտանգության համար. «Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում Հյուսիսային հոսք 2: Իսկ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր երկրում նույնպես ինչ-որ տրանզիտային խողովակաշար կառուցեն, որը կփոխադրի, ասենք, գազ կամ նավթ Ա կետից Բ կետ: Հետևաբար, մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- ասել է Փաշինյանը
Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է նաև լուսանկար, որտեղ ներկայացված է, թե ինչ է իրենից ներկայացնում Հյուսիսային հոսք 2-ը:
