IT 

LG հեռուստացույցները լրտեսում են իրենց տերերին

analitik.am

LG «խելացի հեռուստացույցները» հավաքում և արտադրողին են փոխանցում օգտագործողի վերաբերյալ անձնական տվյալներ՝ առանց վերջինիս գիտության: Այս մասին տեղեկացնում է բրիտանացի բլոգեր DoctorBeet-ը:

Բլոգերը նկատել է, որ LG հեռուստացույցները որոշակի հասցեների տեղեկատվություն են հաղորդում հեռուստաալիքների ու ֆայլերի վերաբերյալ, որոնք պարունակվում են կրիչում:Տվյալները հաղորդվում են ոչ կոդավորված տեսքով: Հեռուստաալիքների վերաբերյալ հաղորդագրություններն ուղարկվում են ամեն անգամ, երբ ալիքը փոխվում է:

Ստուգման համար բլոգերը «կրիչի» վրա կրկնօրինակել է թեստային վիդեոֆայլը AVI ձևաչափով և USB կուտակիչը միացրել է հեռուստացույցին: Ֆայլի անունը մեկ այլ հասցեատիրոջ է ուղարկվել:

Կարգավորումների մենյուում կետ կա՝ «Դիտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքում» (Collection of watching info): Ի սկզբանե այդ ծառայությունը միացված է, բայց եթե դուք այն անջատեք, միևնույն է՝ տեղեկատվությունը շարունակվելու է հավաքվել՝ հայտարարել է բլոգերը:

LG-ն ինքը գովազդում պատմում է, որ ունի Smart Ad ծառայություն: Այն տեղեկություններ է հավաքում օգտատիրոջ կողմից դիտվող կայքերի, սիրած հաղորդումների և որոնողական հայցերի վերաբերյալ: Տեղեկատվությունն օգտագործվում է գովազդի ընտրության համար:  

DoctorBeet-ը հաղորդել է, որ «լրտեսության» մասին հաղորդել է  LG-ի բրիտանական գրասենյակ: Այնտեղ նրան պատասխանել են, որ ուղարկել են այդ հայցը գլխավոր գրասենյակ: Նրան նաև խորհուրդ են տվել դիմել հեռուստացույցը վաճառող ընկերությանը՝ նշելով, որ այն ընդունել է պայմանագրի բոլոր պայմանները:


Նույն շարքից