IT 

Հայ-հնդկական գործարար համաժողով` ՏՏ ոլորտում

analitik.am

Երևանում այսօր մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտի հայ-հնդկական գործարար համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Հնդկաստանի գործարարների պատվիրակությունը՝ Հնդկաստանի էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագրերի արտահանման խթանման խորհրդի անդամներով և ՏՏ ոլորտի 10 ընկերությունների ներկայացուցիչներ:

Տեղի ունեցավ պլենարիում, որի ժամանակ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը և ՏՏ ոլորտի վերջին զարգացումները: 

Նրա խոսքով՝ Հայաստանում գործում են ՏՏ ոլորտի 360, այդ թվում՝ 170 օտարերկրյա ընկերություն, կան 9300 ՏՏ մասնագետներ: Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց հատկապես կիսահաղորդիչների նախագծման և մտավոր սեփականության հարակից օբյեկտների ստեղծման ոլորտում:

Նույն շարքից