Տնտեսություն 

Վատ նորություններ՝ Դավիթ Անանյանի կառույցի համար. Փաշինյանը հայտարարեց պարգևատրումների ֆոնդի կրճատման մասին

Կա խնդիր, որն արձանագրվել է, որը պետք է հանրայնորեն քննարկել, հասկանալ իր խորության մեջ և գանք համաձայնության, թե ինչպես պետք է այն լուծվի: Խնդիրները պետք է արձանագրել և լուծել այնպես, որպեսզի ունքն ուղելու փոխարեն աչքը չհանենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պարգևավճարների շուրջ զարգացած պատմության մասին:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների այն համեմատություններին, թե նախկինում էլ են պարգևավճարներ եղել և նրան, որ ինքը չի սիրում համեմատություններ նախկինների հետ, Փաշինյանը նշեց, որ այսօր ՀՀ մարզպետների համար իրենց աշխատավարձը կարևոր է, ինչը չի կարող ասել նախկինում եղել է, թե՝ չէ. «Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի պարգևավճարներին, ասեմ, որ մենք այդ խնդիրը ֆիքսել ենք ու 2019 թվականի համար ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդն ուղիղ կիսով չափ կրճատվել է: Բայց փոխարենն այլ բան ենք արել: Մինչ այս պահը կային գերատեսչություններ, որոնք չունեին պարգևավճարների ֆոնդ: Մենք հիմա բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել: Հիմա ես հույս ունեմ, որ այս գործընթացի մինչև վերջին անկյունը կբացվի՝ ով, ինչքան ու երբ է ստացել: Դրանից հետո քննարկումներ կլինեն, թե ինչպես ենք վարվելու այս հարցի հետ»:

Վարչապետի խոսքերով կա նաև պետական համակարգում վարձատրման չափի խնդիր։

Նույն շարքից