IT 

Ինչպես iPhone-ը վերածել BlackBerry-ի

analitik.am

Կանադական BlackBerry սմարթֆոններն առանձնանում են իրենց QWERTY ստեղնաշարով, որոնցով շատ հարմար է տպել, ուստի շատ օգտատերեր դժվարանում են օգտվել թաչսքրին սմարթֆոններից, որոնք զուրկ են այդ ստեղնաշարից։ 

 

Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, ամերիկյան Type Products ընկերությունը ստեղծել է «հանովի-դնովի» մի սարք, որը հնարավորություն է տալիս թաչսքրին սմարթֆոնները «վերածել» BlackBerry-ի։





99 դոլար արժողությամբ Typo Keyboard ստեղնաշարը QWERTY-ի կրկնօրինակն է և ստեղծվել է հատուկ iPhone 5 և iPhone 5S հեռախոսների համար։ Դրանց ամրացվելով՝ նոր ստեղնաշարը Bluetooth-ի միջոցով կապվում է iPhone-ին, և օգտատերը հնարավորություն է ունենում դրա միջոցով հաղորդագրություններ գրել։



Նորույթի հեղինակները պատմել են, որ iPhone-ի համար նախատեսված QWERTY ստեղնաշարի ստեղծման գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ նրանք նկատել են, որ իրենց շրջապատում շատերն օգտագործում են միանգամից 2 հեռախոս՝ BlackBerry-ն՝ տպելու, իսկ iPhone-ը՝ այլ առավելությունների համար։ Ուստի նրանք որոշել են այնպիսի սարք ստեղծել, որը թույլ կտար օգտատիրոջը սահմանափակվել 1 սմարթֆոնի օգտագործմամբ։



Սարքը վաճառքում կհայտնվի հունվարին։ Ընկերությունը մտադիր է շուկայի այլ սմարթֆոններին ու պլանշետային համակարգիչներին համապատասխան ստեղնաշարեր ևս արտադրել։


Նույն շարքից