Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» հանդիպել է Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ «Վալենսիան» ուժերը կչափի «Բետիսի» հետ:
Առաջին հանդիպումները տեղի են ունենալու փետրվարի 6-ին, պատասխան խաղերը՝ փետրվարի 27-ին:
Այսիսով ֆուտբոլասերները հնարավորություն ունեն 4 օրվա ընթացքում երկու Էլ Կլասիկո տեսնել, քանի որ մարտի 2-ին իսպանական գրանդերը հանդիպելու են նաև Իսպանիայի առաջնության շրջանակներում: