IT 

iPhone 5s-ն ու iPhone 5-ը գերազանցել են Samsung Galaxy S4-ին ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակում

analitik.am

Apple ընկերության iPhone 5s և iPhone 5 սմարթֆոններն իրենց վաճառքի ցուցանիշներով գերազանցել են Samsung Galaxy S4-ն ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակում, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Counterpoint Research-ի հետազոտությունը:

Հետազոտությունը վերաբերում է 2013-ի հոկտեմբերին և ներառում 33 երկիր:

 

Նշվում է, որ iPhone 5s-ն առաջին տեղում է՝ չնայած մատակարարումների դեֆիցիտին: Counterpoint Research-ը ենթադրում է, որ iPhone 5s-ի պահանջարկը դեկտեմբերին կաճի:

 

Ցուցակում երկրորդը iPhone 5-ն է, երրորդը` Samsung Galaxy S4-ը:

 

Ռեյթինգում միմյանց հաջորդում են iPhone 5с-ն, Galaxy Note 3-ը, Galaxy S3-ը և Galaxy S4 Mini-ն: Տասնյակը եզրափակում են Nokia 105-ը, Galaxy S3 Mini-ն և Nokia Asha 501-ը:

Այսպիսով՝ ցուցակի առաջին տասնյակում կա Apple-ի 3, Samsung-ի 5 և Nokia-ի 2 մոդել:

Նույն շարքից