IT 

Դուբայը քննարկում է «ռոբոտ» մեքենաների թեստավորման հնարավորությունը

analitik.am

Դուբայը քննարկում է «ռոբոտ» մեքենաների թեստավորման հնարավորությունը՝ իր մայրուղիները ծանրաբեռնված երթևեկությունից թեթևացնելու համար։ Այս մասին հայտնել են քաղաքի տրանսպորտային գործակալությունից, երբ Google ընկերության ներկայացուցիչն Al Arabiya News-ին հայտնել է, որ կցանկանար տեխնոլոգիան բերել Արաբական Միացյալ Էմիրություններ:

 

Այսպես կոչված՝ առանց վարորդի մեքենաները շարժվում են երթևեկության մեջ և ճանապարհային նշաններին հետևում ավտոմատ կերպով՝ օգտագործելով հատուկ սենսորներ, ինչպես ռադարը, GPS-ը և համակարգչային պատկերը:

 

Դուբայի Ճանապարհների և տրանսպորտի վարչությունը քննարկում է, թե արդյոք պետք է թույլ տալ «ռոբոտ» մեքենաների թեստավորումը և թե ինչպես դրանք կարող են աշխատել քաղաքի ճանապարհային ցանցում:

 

Մի քանի խոշոր ավտոարտադրողներ, այդ թվում՝ GM-ն, Ford-ը և Volkswagen-ը, թեստավորում են առանց վարորդի մեքենաների համակարգերը: Ամենահայտնին, սակայն, ինտերնետ-հսկա Google-ի նախագիծն է։

Նույն շարքից