«ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ փետրվարի 23-ին Հայաստանում ու արտերկրում բնակվող մեծաթիվ գործարարների ու ներդրողների մասնակցությամբ Վանաձորում կկազմակերպվի «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար համաժողովը, որին ներկա կգտվի նաև ՀՀ վարչապետը։
Համաժողովը կարևոր հարթակ է հանդիսանալու Լոռու մարզում մի շարք ոլորտների զարգացմանն ուղվված ներդրումների ներգրավման համար։ Այդ նպատակով ներկայացվելու են շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր բիզնես նախագծեր։
Մարզերի տնտեսական զարգացմանն ու ներդրումների խրախուսմանն ուղղված համաժողովների շարքում այն կլինի երկրորդը և կբացի 2019թ․ընթացքում մյուս մարզերում նախատեսվող ևս 8 ներդրումային համաժողովների շարքը։
Տնտեսական հեղափոխությանն ընդառաջ մարզերում նման նախաձեռնությունները հատկապես կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռելու օգտագործել մեր տնտեսական ներուժը մայրաքաղաքից դուրս և աշխատանքային հետաքրքություն են առաջացնելու հեռավոր համայնքների բնակիչների համար»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։