Սպորտ 

Մոուրինիոն դատապարտվել է մեկ տարվա ազատազարկման

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոն համաձայնվել է մեկ տարի պայմանական ազատազարկման ու 1,9 միլիոն եվրո տուգանքին հարկային խարդախությունների դիմելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ավելի վաղ Մոուրինիոն խոստովանել էր, որ Արքայական ակումբում աշխատելու տարիներին՝ 2010-13 թվականներին, թերացել է հարկեր վճարելու հարցում:

Հավելենք, որ կարմիր սատանաներին լքելուց հետո պորտուգալացին հիմա առանց աշխատանք է:

Նույն շարքից