Սպորտ 

Պետք է պատրաստվենք Մեսսիի հեռանալուն. «Բարսելոնայի» նախագահ

analitik.am

Մեսսին մի օր ավարտելու է կարիերան, մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այս մասին հայտարարել է «Բարսելոնայի» նախագահը:

«Ես հասկանում եմ, որ Մեսսին մի օր կասի՝ վերջ: Մենք պետք է ակումբը պատրաստենք ապագայի համար:

Մենք հրավիրում ենք երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների, քանի որ պետք է շարունակենք հաջող փուլը: Դա մեր պատասխանատվության տակ է:

Երկու մրցաշրջանից հետո իմ նախագահության ժամկետը լրանում է, ես պետք է ակումբը թողնեմ լավ վիճակում և հայտնեմ նոր նախագահին, որ դա մեր ժառանգությունն է»,-ասել է Բարտումեուն:

Նույն շարքից